Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Խաղաղություն

Խաղաղություն
16.07.2025 | 21:59

Հուլիսի 17
ՈՒրախացեք:
Սովորեցնելու շատ բան ունեմ ձեր երկուսին:
Մի’ կարծեք, թե Ես զրկում եմ ձեզ Իմ ներկայությունից, երբ միայն Իմ ճշմարտությունն եմ հայտնում ձեզ:
Դուքայժմ փոթորկի միջով եք անցնում:
Հերիք է այն, որ Ես ձեզ հետ եմ – հարկավոր պահին ասելու` «Խաղաղվիր, հանդարտվիր»:
Այսպես լռության մատնելու թե’ քամուն, թե’ ալիքներին:
Ես ոչ թե փոթորկի ժամանակ, այլ խաղաղ լեռան վրա էր, որ Իմ աշակերտներին սովորեցրի Թագավորությանս ճշմարտությունները:
Այսպես կլինի և ձեզ համար. կգա լեռան լանջի ժամանակը, և դուք կհանգստանաք Ինձ հետ և կսովորեք:
Դիտվել է՝ 2661

Մեկնաբանություններ